A
A
Աղավնաձորում իրավիճակը մնում է լարված. Ն. Զոհրաբյանի ահազանգը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հիշեցրեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի խնդիրների մասին։ Սեպտեմբերի 1-ին այստեղ առաջին զանգը չի հնչել, գյուղացիները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց: Պատճառը խաղողի դիմաց չվճարված գումարներն են։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի վաղվանից, հնարավոր է, որ նորից երեխաները դպրոց չգնան, և համայնքում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ հեռուստատեսության խնդիրներին։