Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուգարանային կրքեր՝ ուղիղ հեռարձակմա՞մբ. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

Նիկոլ Փաշինյանը ՀՌԱՀ անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման տեսարանների ու բառապաշարի մասին. «Մի նախադասություն հնչեց, որ չգիտեմ…ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել: Դա պոռնո մտածողության ամենալկտի եւ բոլոր տրամաբանության, նորմալ հարաբերակցության կանոնակարգերին դեմ է: Ուզում եմ պատկերացնել ձեր գործողությունները՝ այս կարգի նախադասություններ լսելիս եւ այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»: Տիգրան Հակոբյանը նշեց, որ եթերը գրաքննության ենթարկել չի կարելի: Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր պատասխանից. «Մարդկանց տներում, այդ թվում՝ ննջարաններում եւ զուգարաններում շատ բաներ են տեղի ունենում, ի՞նչ է նշանակում եթեր տալ դա: Հիմա եթե լիներ հաղորդում «Զուգարանային կրքեր» ու ուղիղ հեռարձակման հեռարձակվեր այնտեղ, դա նորմա՞լ կլիներ»: Ըստ Փաշինյանի, այսպես ռեյտինգ են հավաքում, հետո քարոզչություն անում այդ նույն հեռուստաընկերությամբ։