Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ խմբակցության անդամները համակարծիք չէին

Քաղաքականություն
HAK-xmbakcutyun

ԱԺ նիստում այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմի եւ աշխատանքների վերաբերյալ քվեարկությանը, քանի որ իրենց խմբակցությունը չի մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին: Մինչդեռ ՀԱԿ խմբակցության անդամների Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը դեմ քվեարկեցին, իսկ Լյուդմիլա Սարգսյանը՝ ձեռնպահ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց բոլոր մյուս խմբակցություններին կարճ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին՝ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ներառելու համար: Երբ նա հայտարարեց, որ ԱԺ-ն անցնում է օրակարգի քննարկմանը, մասնավորապես ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածուին՝ Արթուր Դավթյանին, դահլիճը սկսեց դատարկվել: Պարոն Դավթյանը սկսեց ելույթ ունենալ՝ ներկայացնելով իր ծրագրերն ու առաջիկա աշխատանքները։