A
A
«Ինչով է վտանգավոր Անդրիաս Ղուկասյանը».Կարեն Մեժլումյան (տեսանյութ)
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը քիչ առաջ ստացել է քննիչի մերժումը՝ իր պաշտպանյալի հետ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի սահմանափակող որոշումը տրամադրելու մասին։ «Այբ-Ֆե»-ի տաղավարում փաստաբանը հայտարարեց, որ սա խախտում է, քանի որ իր պաշտպանյալին այս կերպ զրկում են մերժման որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից։ Հիշեցնենք,որ դատարանը երեկ մերժել էր նաեւ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել գրավի դիմաց։ Մանրամասները՝տեսանյութում։