Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեց «Սասնա Ծռեր»-ի աջակիցների հավաքն ու երթը (տեսանյութ)

Քաղաքականություն
live-akcia

Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի պաշտպանությանն ուղղված հանրահավաքը: «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը որոշել է ամեն ուրբաթ, ի պաշտպանություն «Սասնա ծռերի»՝ քաղաքական պահանջների հավաք և երթ անցկացնել։ Շարժման կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը, ելույթ ունենալով, հայտարարեց, որ բանտում եղած ժամանակ հանդիպել է Արեգ Կյուրեղյանին: «Նա մի շատ կարևոր բան է ասել՝ «Կամ միանում եք մեզ, կամ ապրում եք էս Հայաստանում, որ ոչ ոքիդ սրտով չի»: Արեգի խոսքը բխում է բոլորիս սրտից: Միանանք, փոխենք, միանանք, փոխենք: Այլ տարբերակ չկա»,- ժողովրդին դիմելով՝ ասաց Դավիթ Սանասարյանը: Ելույթներով հանդես եկավ«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետեւ, հավաքի ավարտից հետո, մեկնարկեց երթը: Ցուցարարները «Ես Սասնա ծուռ եմ», «Սասնա ծռեր» վանկարկումներով երթ են անցկացնում։ Ըստ իրենց հայտարարության՝ երթով անցնելու են Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան, ապա Նալբանդյան փողոցներ եւ վերադառնալու են Ազատության հրապարակ։ Երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որն անցավ առանց միջադեպերի: