A
A
Փոխնախարարը չգիտի, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետ չէ (տեսանյութ)
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը դեռ չգիտի, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետ չէ. «Ես դեռեւս չեմ իմացել, որովհետեւ իրավաբանորեն դեռեւս հրամանագիրը չկա»: Համենայնդեպս, մինչեւ հունվարի 1-ը Կարեն Կարապետյանը կաշխատի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք ընդունված բյուջեի հիման վրա. «Որեւէ տրամաբանություն եւ իրավական որեւէ հիմք չկա, որպեսզի այլ բյուջեով ինքը աշխատի»: Նոր վարչապետի օրոք քաղաքացու համար զգալի փոփոխությունների մասին Պավել Սաֆարյանն առայժմ ոչինչ չի ասի. «Մարդիկ ապրում են ոչ միայն բյուջեի շրջանակներում եւ բյուջեով»: Ավելին՝ տեսանյութով