Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Լավրովը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը

E-ակումբ Քաղաքականություն
eahk3

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր։ Քննարկվել են հակամարտության կարգավորման արդի հարցեր՝ ներառյալ Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում  կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում իրավիճակը։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կարգավորման գործընթացում առաջխաղացում չի նկատվում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով. Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիտորինգի խմբի գործունեության ընդլայնմանն ու հետաքննության մեխանիզմի ներդրմանը»։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ վերոնշյալ պահանջների իրագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Այս մասին կարդում ենք Ռեգնում-ում։