Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ որոշ հարցումների, Թրամփն առաջ է անցել Քլինթոնից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tramp

Ամերիկայի ձայն   ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների միջեւ պայքարն ավելի է սրվում, քանի որ խաղի հաշիվը կարծես հավասարվում է։ Եթե մինչեւ վերջերս Հիլարի Քլինթընն ուներ մոտ 1Օ տոկոսի առավելություն, ապա վերջին հարցումների համաձայն, հաշիվը հավասարվել է։ Դոնալդ Թրամփը նույնիսկ առաջ է անցել երկու միավորով։
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկել է երկրի արտաքին քաղաքականությունը՝ զերծ չմնալով սակայն հասարակական վերջին հարցումների արդյունքներն ազդարարելուց։ ՝՝CNN՛՛-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել կարեւոր ցուցանիշ։ Այդ թվերն այսօր ապացուցում են, որ Թրամփը հաղթում է։ Ես դա հասկանում եմ, նաեւ այն փաստը հաշվի առնելով, որ այսօր ինձ զանգահարում են նախկինում չզանգող անձինք։ Կյանքն է այդիպիսին, այդպես չէ՞՛՛։ Այլ հարցումների համաձայն, որոշ նահանգներում առջեւում է դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընը։ Դրանք այն նահանգներն են, որտեղ է մնացյալ երկու ամիսներին անցնելու Թրամփ-Քլինթըն այսպես ասած վճռական ճակատամարտը։ Քլինթընը Ֆլորիդայում իր ելույթի ժամանակ նորից հիշեցրեց մահմեդական մի ընտանիքի հետ Թրամփի վիճաբանությունը։ Քլինթընի խոսքերով, Թրամփը ստորացնում է մահմեդականներին ու հարձակում գործում Իրաքում զոհված ԱՄՆ-ի մահմեդական զինվորականի ընտանիքի դեմ։ ՝՝Դա չէ մեր պատկերը։ Մենք արժեքներ ունենք, բարեկամներս, եւ մենք կանգնելու ենք ի պաշտպանություն մեր արժեքների՛՛, հայտարարել է Քլինթընը։ Մանրամասներն՝ այստեղ