Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Բուլղարիային

Սպորտ
gag

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն այսօր Եվրոպայի 2017թ երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Բուլղարիայի այդ տարիքային ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպումն ավարտվել է մեր ֆուտբոլիստների պարտությամբ՝ 0:1: Միակ գոլը 79-րդ րոպեին խփել է բուլղարացի Յուլիան Նենովը: «Այս պարտության մեջ երեւի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ կատարեցի խաղը ուժեղացնելու համար՝ չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը եւ որակը ընկավ: Դրա համար պարտության պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Բայց ես վստահ եմ եւ համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ ընտրական մյուս փուլում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք ու կպայքարենք բարձր տեղերի համար», - խաղից հետո հայտարարել է մեր թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը: