A
A
Լևոն Սարգսյանին զրկե՞լ կոչումից (տեսանյութ)
Գյումրու ավագանու վերջին նիստում որոշվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել « Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Ազատի Սարգսյանին: Դրան հաջորդեց «ԳԱԼԱ»-ի նախաձեռնող խմբի անդամների կողմից ստորագրահավաքի անցկացման գործընթացը, որը դեմ էր այդ որոշմանը: Արդեն սույն թվականի օգոստոսի 26-ին Գյումրու քաղաքապետարան է ներկայացվել Լևոն Սարգսյանին կոչումից զրկելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ: Ներկայացված փաթեթում, սակայն, բացակայել է երկու պահանջվող փաստաթուղթ` դիմում և դիմումին կից համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցի բովանդակությունը: Մանրամասն՝ այստեղ