Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի «խնայողության ռեժիմը» չի գործում. բյուջեից՝ բիզնես կլասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

ՀՀ կառավարության egov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ դատախազությունը հուլիս ամսին «Վիզա կոնկորդ»-ի հայաստանյան մասնաճյուղից 2 մլն 291000 դրամ է վճարել Երևան-Մոսկվա-Երևան չվերթով 7 հոգու ավիատոմսի համար, որոնցից մեկը՝ բիզնես կլասի։ Եթե համարենք, որ 6 հոգին օգտվել են տվյալ ժամանակաշրջանի ամենաթանկ տոմսերից, ստացվում է, որ բիզնես կլասի համար վճարվել է շուրջ 1 միլիոն դրամ։ Հիշեցնենք, այս տարվա մայիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ  Հովիկ Աբրահամյանը հայտարարեց խնայողությունների ռեժիմի անցնելու մասին. «Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»։