Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց

Կարևոր լուրեր Սպորտ
foo

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում: Կոպենհագենում Դանիայի հետ կայացած հանդիպումն անցավ հորդառատ անձրեւի ներքո: Մեր ֆուտբոլիստները դեռ չէին հասցրել հարմարվել թաց խոտածածկին, երբ դաշտի տերերը 17-րդ րոպեին արագ գրոհ կազմակերպեցին եւ Քրիստիան Էրիկսենը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը: Հետագայում մերոնցից ֆուտբոլ էր խաղում միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը բազմիցս փրկեց իր թմին վերահաս վտանգներից, անգամ ետ մղեց դարպասին նշանակված 11մ հարվածը: Իսկ ահա մյուս գծերի ֆուտբոլիստները բոլորովին չէին հասկանում միմյանց, անընդհատ սխալներ էին թույլ տալիս, ուշանում էին մրցակիցներից, շատ դանդաղ էին գործում: Ճիշտ է, հանդիպման վերջում դանիացիներն իրենց կիսադաշտում կոպիտ սխալվեցին եւ Մարկոս Պիզելին հայտնվեց դարպասապահի դեմ դիմաց, սակայն հապաղեց եւ կորցրեց հարմար պահը: Այդպիսով, 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականն 0:1 հաշվով պարտվեց Դանիայի ազգային թիմին: Մեր ընտրանին միանգամից դարձավ խմբի հետնապահը, քանի որ զուգահեռ ընթացող Ղազախաստան – Լեհաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: