A
A
Կոյուղին խառնվում է Զանգուին,սնուցում արտերը, անասուններն են խմում այդ ջրից (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում առաջնային և կարևոր խնդիրը, որ նշեց համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը, դա Գագարինի, Ծաղկունքի և Գեղամավանի միջև կոյուղատարի վթարված վիճակն է: Կոյուղին խառնվում է Զանգու գետին, որից սնուցվում են արտերը, անասուններն են խմում այդ ջրից, իսկ գարշահոտությունը քամու ուղղությամբ տարածվում է դեպի բնակավայրեր: Մոտ 300 տնտեսություն և 1150 բնակչություն ունեցող Ծաղկունք համայնքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Վերջին տարիներին այս համայնքում որոշակի աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի միջոցներով: Գյուղում իր լուրջ ներդրումն ու աջակցություն ունի նաև Դար հիմնադրամը: Սակայն դեռ առկա են հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Սեւան թվ