Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է». պաշտոնական

Քաղաքականություն
karimov

«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է»,-այս մասին նշված է երկրի կառավարության պաշտոնական կայքում: «Սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ վերջին օրերին կտրուկ վատացել է մեր Նախագահի առողջական վիճակը, եւ բժիշկների կարծիքով այն գնահատվում է ծայրահեղ»,-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Կայքը տեղեկացնում է, որ նախագահ Քարիմովն իսկապես ինսուլտ է տարել: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, ուզբեկական «Ֆերգանա» անկախ գործակալությունը հայտարարել էր, որ նախագահ Քարիմովն արդեն մահացել է: Գործակալությունը տեղեկացրել էր նաեւ, որ Սամարղանդում արդեն պատրաստվում են հանգուցյալի հուղարկավորման արարողություններին: