Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը չի կարող ակնկալել Թուրքիայի լիարժեք աջակցությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
papyan

«Թուրքական բանակի մուտքը Սիրիա Հայաստանի համար եւ բացասական, եւ դրական հետեւանքներ ունի»,- կարծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը: «Բացասականն այն է, որ մենք ունեինք հայահոծ համայնք Հալեպում, սակայն այսօր այն գրեթե չկա, քանի որ ռազմական գործողությունների արդյունքում շատերն արտագաղթել են: Իսկ դրականն այն է, որ Թուրքիան, ներքաշվելով սիրիական պատերազմի մեջ, շեղել է իր ուշադրությունը Հարավային Կովկասից, եւ եթե նկատել եք, վերջին ամիսներին վիճակը համեմատաբար խաղաղ է ռազմաճակատում, քանի որ Ադրբեջանը չի կարող ակնկալել Թուրքիայի լիարժեք աջակցությունը, դրա համար իրեն ավելի զուսպ է պահում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա՝ հավելելով, որ այդ վիճակը կպահպանվի մեկ ու կես ամիս: Խոսելով տարածքների հանձնման մասին, Արա Պապյանը նկատեց, որ հայ հասարակության ընդվզումը հստակ ցույց տվեց, որ դա ընդունելի չէ, եւ մեր իշխանությանը  հնարավորություն տրվեց դա ասելու դրսի ուժերին: Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, Ղարաբաղյան խնդրի շուրջ մութ ամպերը դեռ չեզոքացված չեն՝ հաշվի առնելով ՌԴ նկրտումները Հարավային Կովկասում եւ Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը մեծացնելու ձգտումները։ Իսկ Ռուսաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած միակ լծակը Ղարաբաղյան խնդիրն է: Թե ինչ զարգացումներ կլինեն այս հարցում, Արա Պապյանի կարծիքով՝ դա կախված է մեր երկրի ներքին իրավիճակից, իսկ ավելի կոնկրետ՝ տնտեսության վիճակից. «Ցավոք, ամիս- ամիս վատանում է տնտեսության վիճակը, արտագաղթը շարունակվում է լայն թափով: Արտագաղթի արդյունքում մենք ամեն օր կորցնում եք այնքան մարդ, ինչքան մարդ կորցրեցինք քառօրյա պատերազմում: Դա արյունաքամ է անում մեր երկիրը»,-եզրափակեց նա: