Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի հարստացումը կքրեականացվի (տեսանյութ)

Քաղաքականություն
karavarutyun

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանձնարարական տվեց Կենտրոնական բանկին՝  ավիատոմսերի ձեռքբերման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները կրճատելու համար. «Ես կարծում եմ 30 տոկոս պետք է կրճատենք, կրճատեք նոր կգրեք, պայմանավորվեցինք»,- կառավարության նիստի ժամանակ ասաց նա ԿԲ նախագահ Ատոմ Ջանջուղազյանին: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում տրված հանձնարարականների կատարման ընթացքն այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարարը: Որոշվել է ապօրինի հարստացումը քրեականացնելու նպատակով օրենսդրական նոր փաթեթ ներկայացնել: «Մենք առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ պաշտոնատար անձի մոտ արձանագրվել է ունեցվածքի զգալի աճ եւ այն անհամադրելի է իր եկամուտի հետ, ապա նա պարտավոր է հիմնավորել այդ անհամամասնությունը: Հիմնավորելու դեպքում խնդիր չկա, չհիմնավորելու դեպքում՝  վրա կհասնի պարտավորությունը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: Կառավարության որոշմամբ՝ կփոփոխվի նաեւ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքը:  Մինչեւ 200 եվրոյին համարժեք, թե ներմուծումները, թե արտահանումները , եթե իրականացվում են մեկ փոխադրողի կողմից, չեն պահանջի ոչ բրոկերային ծառայություն, ոչ մաքսավճարի պարտավորություն: Վարչապետի կարծիքով որոշումը էականորեն կթեթեւացնի ներմուծողների ու արտահանողների բեռը, ուստի հանձնարարեց հարցը ավելի արագ ուղարկել խորհրդարան: