A
A
«Ունքը սարքելու տեղը, չպետք է աչքը հանենք» (տեսանյութ)
Գործադիր մարմինը չի մտափոխվել՝ հաստիքների կրճատման գործընթացը շարունակվում է: Բայց այդ գործընթացում պետք է զգույշ լինել, կարծում է քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը. «Հաստիքների կրճատումն ինքնանպատակ չպետք է լինի: Ունքը սարքելու տեղը, չպետք է աչքը հանենք: Դրա համար դնել եւ մի օրում որոշել՝ այսքան տոկոս կամ այսքան հաստիք պետք է կրճատել՝ ճիշտ չի: Մենք քաղծառայության մասով պետք է նրբանկատ լինենք, որովհետեւ դա պետական կառավարման համակարգ է եւ պետք է զգույշ լինել»: Հարցին՝ այս պահի դրությամբ որքա՞ն հաստիք է կրճատվել, քաղծառայության խորհրդի նախագահը դժվարացավ պատասխանել: