Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զիջումը կվտանգի Ստեփանակերտը

Քաղաքականություն
aram-sargsyan

Վերջին շրջանում Մոսկվան ակտիվացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ մասին են վկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  նախկին եւ առաջիկա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Ըստ Հայաստանի  Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ պետք է բացառել  տարածքային ցանկացած  զիջում։ «Էնտեղ կա 120 կիլոմետրանոց պաշտպանական գիծ որի վրա ահռելի գումարներ է ծախսվել՝ 120-130 մլն դոլար։ Եթե դուք հանձնում եք, բացում եք ճանապարհը դեպի Ստեփանակերտ»,- ասում է  նա։