Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտյան` Սերժ Սարգսյանի տան դիմաց, երեկոյան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի (տեսանյութ)

Քաղաքականություն
Gaspari-nkar

Քիչ առաջ ազատ է արձակվել վաղ առավոտյան բերման ենթարկված՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Երկուշաբթի օրվանից սկսած` առավոտյան 9:00-ից Սերժ Սարգսյանի տան դիմաց, երեկոյան  19:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց ակցիա է անելու ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ նրանցից կոնկրետ պահանջներ ունի. «Սերժ Սարգսյանից պահնաջում եմ, որ կանգնի դատարանի առջեւ իր կատարած սպանությունների համար, իսկ Լեւոն Տեր -Պետրոսյանից պահանջում եմ, որ իր պատգամավորներին կարգադրի, որ ավելի պատվաբեր  դերակատարություն ունենան  ներկա իրավիճակում»: Գասպարին այսօր առավոտյան նույնպես բողոքի ցույց է արել Սերժ Սարգսյանի տան դիմաց, բայց նրան առանց պատճառաբանության բերման են ենթարկել. «Տարան, 3 ժամ հետո ասեցին՝ ազատ եք, գնացեք»: Ակտիվիստը արդեն չի մտահոգվում, որ իրեն բերման են ենթարկելու, ըստ նրա, մարդիկ կան, որ նույն գաղափարների համար գնում են  ավելի մեծ զոհաբերությունների. «Սասնա ծռերի» քայլի հետ համեմատ՝ ես ավելի փոքր ճնշումներ ու կորուստներ ունեմ, ոնց կարող եմ հրաժարվել  իմ գործողություններից»: Վարդգես Գասպարին մեկ անգամ եւս շեշտում է՝ իր ակցիաներով աջակցություն է հայտնում «Սասնա ծռերին»։