Այրվածքներից մահացածը ՄԻԱՎ ուներ
«Ա1+»-ի տեղեկություններով, այսօր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացած Քաջիկ Գրիգորյանն ուներ իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ: Ի թիվս այս խնդրի, Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին ինքնահրկիզման դիմած մարդը ստանում էր մեթադոնային բուժում, որը հատուկ է թմրամոլներին: Առողջապահության նախարարությունից հաստատեցին միայն այն, որ հիվանդի ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին հենց հարակից հիվանդությունների պատճառով: Սակայն հիվանդությունների ցանկը չհրապարակեցին: Ավելի ուշ, գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ շփվել են այդ մարդու հետ՝ անցնեն բժշկական գաղտնի քննություն, քանի որ Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր էր: