Ոստիկանական մահակը գործադրվեց լրագրողների նկատմամբ (տեսանյութ)
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողները հայտնվել են տուժողի կարգավիճակում։
Երբ ոստիկանությունը պայթուցիկներ է նետել քաղաքացիկների ուղղությամբ, վնասվածքներ են ստացել նաեւ «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը։ Այնուհետ վերջիններս հարձակման են ենթարկվել՝ մահակների գործադրմամբ նրանց հանել են մեքենայից, պոկել լրագրողական բեյջերը:
«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Սարի թաղում «Ազատության» լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Տեղի ունեցածի հետևանքով խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը, Սարի թաղից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Օպերատոր Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Lragir.am-ի օպերատոր Մարութ Վանյանի ոտքին հարվածել են ոստիկանական դուբինկայով, նա ներկայում Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Նրա տեսախցիկը քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել են:
Վիրավորվել է նաեւ ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը։
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից:
Լրացվում է
Դիմերեսի լուսնկարը 1in.am-ի