Ուղիղ. Խորենացի փողոցում մարդաորս է. ոստիկանները սպասում են (տեսանյութ)
23.20 Խորենացի փողոցում ոստիկանական պատն առաջացավ։ Եղավ հրաման սաղավարտներն իջեցնելու։
22 .50 Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը իր ֆեյբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ իրեն, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին տանում են Քննչական կոմիտե:
22.15 Ոստիկանական ավտոբուսներն ու մեքենաները լի ոստիկանական զորքերով , որոնք հեռացել էին փողոցից, կրկին հետ եկան Խորենացի փողոց։ Ոստիկանները դիրքավորվում են։
21.45 Ոստիկանները մոտենում են Խորենացի փողոցում կանգնած հատուկենտ մարդկանց ու հարցնում՝ դուք լրագրո՞ղ եք։ Եթե պատասխանը լինում է բացասական՝ բերման են ենթարկում։
https://youtu.be/tdMeuyDUxF4
21.17 Խորենացի փողոցում ոչինչ չի փոխվել, ոստիկանները շարունակում են բերման ենթարկել այնտեղ հայտնված ցանկացած քաղաքացու։
Այս տարիքով կնոջը ոստիկանները փորձում են առանց ցնցումների բերման ենթարկել, սակայն կինը մեղմ ձայնով համոզում է նրանց՝ իրեն չտանել. «վախենում եմ ձեզնից», ասում է կինը։
Զարմանալի էր, բայց ոստիկանները կնոջը չտարան։
20.58 Իրավապաշտպան ներկայացած Հայկազ Մակարյանին եւս բերման ենթարկեցին: Նա կոչ էր անում ոստիկաններին հանդես բերել մարդասիրություն և մարդկանց բերման չենթարկել:
Քիչ անց նրան բաց թողեցին։ Իրավապաշտպանը հուզված է և բացատրում է, թե օրենքն ինչ է ասում քաղաքացուն բերման ենթարկելից։ Ոստիկաններն ըստ նրա կոպտորեն խախտում են այն։
20.15 Ազատության հրապարակից բերման են ենթարկել Ալեք Ենիգոմշյանին
19.51 Ոստիկանները քիչ առաջ Թումանյան փողոցում բերման են ենթարկել ՔՊ -ի տղաներին ։
Հենց նոր տարան նաև Անի Զախարյանին։
19.43 Խորենացու փողոցում շարունակում են բերման ենթարկել բոլորին։
https://youtu.be/ZvPGomc9mmU
19.30 Ոստիկանական թարմ ուժեր են գալիս Խորենցի փողոց։
Ավելի քան 50 ավտոբուս ոստիկաններով լեցուն մտավ հավաքի տարածք։
https://youtu.be/BlqBi2hvPIw
19.15 Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին՝ ով կապ ունի որեւիցե պատգամավորի հետ, կապվի նրա հետ, որ այդ պատգամավորը դնի իր ստորագրությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու դիմումի տակ ու, ի վերջո, լինի ԱԺ նիստ, քննարկվի ստեղծված իրավիճակը:
«Ով, որտեղ ուզում է, թող լինի՝ թող արձակուրդը թողնի, հետ գա»,- ասում Նիկոլ Փաշինյանը:
Նա չի կարող ասել՝ այսօր կլինի՞ հավաք, թե ոչ:
https://youtu.be/MPHH5VDJFAk19.07 Հենց այս պահին ոստիկանները բերման են ենթարկում «Ժառանգության» ներկայացուցիչներ՝ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Մարտիրոսյանին:
17.40 Հարակից շենքի բնակիչները հարցնում են ոստիկաններին. «Կարո՞ղ ենք իջնել հաց գնելու, թե՞ մեզ էլ կտանեք»։
17.35 Բերման են ենթարկում նաև կանանց։ Նրանց մեջ է նաև բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայրը՝ այս սևազգեստ կինը։
17.30 Քիչ առաջ ոստիկանությունը բռնի ուժով տեղահանեց Խորենացի փողոցի բակում նստած կանանց՝ պատճառաբանելով, թե ցանկանում են ճշտել նրանց անձը.
«Աղջիկ ջան, գնա Բաղրամյան 26-ից ճշտի ազգությունս»,-ասաց կանանցից մեկը: Մյուսն էլ հավելեց՝ «Ի՞նչ եք հարցնում, էստեղ հարցրեք, ես իրավունք չունե՞մ իմ հողի վրա նստեմ, ի՞նչ իրավունք ունես ինձ ասելու՝ արի անձդ ճշտեմ»:
Ոստիկանները նախ հորդորեցին կանանց կանգնել, ապա քաշքշելով տարան հեռու՝ իրենք խոսքով նրանց անձը ճշտելու եւ գրանցելու, հետո բաց թողնելու համար:
17, 17 Խորենացի փողոցից այս պահին կարմիր բերետավորները բերման են ենթարկում երիտասարդներին։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ մարդկանց նույնիսկ չեն թողնում միմյանց հետ զրուցել։
Այս գիշեր նույն վայրից բերման է ենթարկվել 64 անձ։ Նրանցից Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին ձերբակալել են, իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որ նույնպես բերման էր ենթարկվել այս գիշեր, դեռևս ոստիկանությունում է։
Հուլիսի 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավման 11-րդ օրը, փոխհրաձգություն է տեղի ունեցել, ոստիկանների կողմից ծանր գնդացրային վիրավորում են ստացել Սասնա ծռերից Պավել և Արամ Մանուկյանները. նրանց վիճակը գնահատվում է ծանր, գտնվում էն «Էրեբունի» ԲԿ-ում, վիրավորվել է նաև մեկ ոստիկան, որի վիճակը միջին ծանրության է։
Սասնա ծռերն իրենց մոտ են պահել Շտապ օգնության անձնակազմին՝ պահանջելով Առողջապահության նախարարին, բժիշկների հերթափոխ և տեղում վիրահատության կազմակերպում։ Իրավապահների մոտ է Սասնա ծռերի 2 անդամ՝ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը։