Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ ենք անում շուտ սկսել բանակցությունները»

Քաղաքականություն
rd

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության հայտարարություն-կոչը  «Սասնա ծռեր» գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սևեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցությունների՝ խուսափելով իրադրության սրումից և արյունահեղությունից: Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջև, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար: Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել.« Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը: Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնած՝ բոլորս էլ հայեր ենք: Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության և մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով:    «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն