Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը պետք է լինի բանակցողը». Արմեն Մարտիրոսյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shat

«Գիշերը Խորենացի փողոցում անցել է շատ լավ, շատ խաղաղ, նույնիսկ այնքան խաղաղ, որ կարողացել եմ մի քանի ժամ քնել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով այս գիշեր հերթապահել է Խորենացի փողոցում: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հերթապահության անհրաժեշտությունը, Մարտիրոյանսը պատասխանեց. «Ընդամենը բարոյական աջակցություն մեր ազատամարտիկներին, որպեսզի ցույց տանք, որ ժողովուրդն իրենց կողքին է եւ անընդհատ պայքարում է»: Արմեն Մարտիրոսյանը նոր տեղեկություններ չունի «Սասնա ծռերի» հետ տարվող բանակցությունների վերաբերյալ: Հարցին, թե Վիտալի Բալասանյանից հետո ով կարող է ստանձնել բանակցություններ վարողի կամ միջնորդի դերը, «Ժառանգության» անդամը պատասխանեց. «Ժողովուրդը: Ժողովուրդը պետք է լինի բանակցողը: Նա պետք է իր ձեռքը վերցնի ղեկը, որպեսզի առճակատումից խուսափենք եւ շարժվենք դեպի արմատական փոփոխությունները՝ դուրս գալով այս ճգնաժամից»: Հիշեցնենք, որ երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշվել է յուրաքանչյուր գիշեր հերթապահություն իրականացնել տարածքում: