Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը բացատրություններ է տվել քննիչին

Քաղաքականություն
andrias

Անդրիաս Ղուկասյանի առողջությունն արդեն վերականգնվում է։ Նա վնասվածքներ էր ստացել Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ձայնալուսային նռնակներից. «Կամաց-կամաց լավանում եմ, տանն եմ, հիվանդանոց չեմ պառկել»,- «Ա1+»-ին փոխանցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամը։ Նա ժամանակ չուներ մեկնաբանելու Էրեբունու ՊՊԾ շենքը գրաված ապստամբների կողմից գերիներին ազատ արձակելն ու Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե իշխանությունները պայմանավորվածություն են խախտել՝ գերիների ազատ արձակման դիմաց թույլ չտալով լրատվամիջոցներին ուղիղ հեռարձակում իրականացնել գնդի տարածքից։ Զրույցի պահին Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 20-ին վնասվածքներ ստանալու հետ կապված բացատրություններ էր տալիս քննիչին։