A
A
Կրակոցներ՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում. կան զոհեր (տեսանյութ)
Մյունխենում հրաձգության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ այսօր Մյունխենի հյուսիսում գտնվող «Օլիմպ» առևտրի կենտրոնում արձակված կրակոցներից: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։
Թաղամասի բնակիչներին խնդրվել է դուրս չգալ, առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են:
Կատարվածը որակվում է իբրև ահաբեկչություն. կրակողներից ոչ մեկին դեռևս չի հաջողվել բռնել:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ կրակը բացել է 18-ամյա իրանցին։