Խնդրի լուծումը Սերժ Սարգսյանի՝ «հանձնումն է». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է հանգուցալուծել Էրեբունի ՊՊԾ-ի շենքի գրավումից հետո առաջացած դժվարին վիճակը։ Կարծում է ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ «Մենք այլ տարբերակ խնդրի լուծման չունենք, որովհետև այսօր մեր ներքին թշնամուն ինքն է մարմնավորում։ Մենք ունենք ներքին թշնամի, որին հաղթելով է պայմանավորված մեր ապագա հաջողությունները»։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի «հանձնվելը» լավագույն տարբերակը կլինի և Սերժ Սարգսյանի, և ժողովրդի համար։ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձում վստահություն չի տեսել։ «Եթե ինքը վստահ լիներ, այս իրավիճակը չէր ստեղծվի և ժողովուրդը չէր դիմի իր վերջին միջոցին՝ ապստամբության։ Փաստորեն՝ իր պաշտոնավարման ընթացքում մենք հանգեցինք նրան, որ պետք է օգտագործենք մեր վերջին միջոցը»։ Ընդդիմադիր պատգամավորը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեցին Էրեբունու ՊՊԾ-ի դեպքերի մասին խոսել գրեթե միաժամանակ. «Դրանք իր (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի) զավակներն են և իր զավակի թիկունքը պահելու համար նա այդ հայտարարությունը արեց։ Նաև վտանգավոր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սպասարկել Սերժ Սարգսյանին»։