Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թարմացվող. Ժամը 23-ին բարձրախոսն անջատվեց, բայց քաղաքացիները մնացին (տեսանյութ)

Քաղաքականություն
xorenaci-1

06:21 Գիշերը խաղաղ է անցել Խորենացի փողոցում: 02.43  Այս պահին Խորենացու փողոցում իրավիճակը հանդարտ է, ներկա գտնվող ցուցարարների թիվը հասնում է մոտ 50 հոգու: Ցուցարարներից մի քանիսը տեղավորվել են մայթերին՝ ծառերի տակ: Ոստիկանությունը հեռացրեց նաև կուտակած ուժերը: 23.00 Նիկոլ Փաշինյանը խնդրեց լիազորություն, որ անհրաժեշտության դեպքում իրականացնի միջոցառումներ՝  հավաքի անդամների անվտանգությունն ապահովելու համար ։ Նաեւ ցանկացավ լիազորվել, որ իր  ելույթում առաջ քաշած սկզբունքները կարող է իրականացնել։  Պատգամավորը չբացառեց, որ ոստիկանությունը այս հավաքից հետո «դաստիրակչական գործողությունների կդիմի», բայց հիշեցրեց, որ Հայաստանի բանտերի տարածքը  սահմանափակ է, ու  նաեւ ...եթե ինչ-որ մեկին բերման են ենթարկում, առաջարկում է «հաճույքով գնալ, չվիրավորել ոստիկանին»։ Նա վստահ է,որ ոստիկաններն էլ են հասկանում, որ այս փոփոխությունները նաեւ իրենց համար են։ https://www.youtube.com/watch?v=ZU5XQfOKbN0   Ժամը 23-ին բարձրախոսն անջատվեց՝ համաձայն գործող օրենքի։ Փաշինյանը կրկին հայտարարեց,ով ցանկանում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, վաղը ժամը 20-22-ը պետք է գա Խորենացու փողոց։ khorenaci5 22.35 «Թող Սերժ Սարգսյանը չասի, որ չունի այլընտրանք։ Ու եթե գնա արյունահեղության, ոչ միայն ՊՊԾ շենքում գտնվողների, այլեւ տասնյակ քաղաքացիների արյունը լինելու է նրա վերջը»,- հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ա. Ենիգոմշյանը։ Ըստ նրա՝ վաղվանից ձեւավորվելու էհամակարգող մարմին, որը «առանց խանդի, մրցակցության մշակելու է հետագա քայլերը»։ 22.25 Քաղաքացիները ծափերով ողջունեցին Ժիրայր Սեֆիլյանին եւ քաղաքական հայացքների համար անազատության մեջ  գտնվող մյուս անձանց։ 22.20  Հայտարարվեց, որ ժամը 20-22-ը առաջիկա երկու օրերին կլինի կամարտահայտման ժամ։ Այսինքն, ըստ Փաշինյանի,  քաղաքացիները  պետք է հավաքվեն եւ սոսկ իրենց ներկայությամբ պահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը եւ պարտադրեն իրենց կամքը։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկով՝ ժամը 20-ից հետո Խորենացի փողոցում մարդկանց թիվը աճել է 30 տոկոսով։ Ի դեպ, սա չի նշանակում, որ ցանկության դեպքում չի կարելի ավելի շուտ գալ Խորենացի փողոց կամ մնալ մինչեւ լուսաբաց։ 22.15 Ակցիայի ընթացքում ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում  Նիկոլ Փաշինյանը, ով էլի հայտարարեց՝  իրենք ընդունելու են ցանկացած  որոշում, որը կկայացվի ժողովրդի կողմից։  Ըստ նրա՝ իշխանափոխություն կլինի, երբ ժողովուրդը կանգնի եւ պահանջի այդ՝  ընդորում՝  բռնության առանց որեւէ գործողության, անգամ «հեռացիր» վանկարկելով, պարզապես փողոց դուրս  գալով։ «Եթե ժողովուրդը որոշի, Սերժ Սարգսյանը հեռանալու է»,- վստահեցրեց նա Հանուն փոփոխության ժողովուրդը պետք է «թքած ունենա» մի ամսվա աշխատավարձի վրա, մի «ամսվա անազատության վրա»,- բացատրեց նա՝ առաջարկելով բարձրացնել ձեռքերը,որ տեսնեն քարեր , փայտեր չկան։ Ի դեպ, մի պահ բոլորը սկսեցին վանկարկել  «Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ», երբ ընդամենը կես ժամ ա ռաջ վանկարկում էին «Հիմա, Հիմա, Հիմա»։ 22.05  Քիչ առաջ Խորենացի փողոցում պայթյունի նման ուժեղ ձայն լսվեց, որից  հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից մոտեցավ խոսափողին և հայտարարեց. «Ոչինչ ժողովուրդ ջան, սա էն նույն շարքից է՝ մեկը կգոռա, մեկը կաղմկի, այդպիսի բաներ կլինեն, բայց խուճապի պետք չէ մատնվել»: Նիկոլ Փաշինյանը կրկին հորոդորեց չտրվել սադրանքների և եթե նկատվեն ալկոհոլ օգտագործած մարդիկ, նրանց քաղաքակիրթ ձևով դուրս հանեն մարդկանց շարքերից՝ հորդորելով բռնություն չկիրռաել նրանց հանդեպ: «Ովքեր, որ ալկոհոլի ազդեցության տակ են, խնդրում եմ գնացեք տուն, քնեք , կսթափվեք և վաղը նորից կվերադառնաք  այստեղ, իսկ ովքեր թմրանյութ են օգտագործել, խնդրում եմ գնալ և այլևս այստեղ չվերադառնալ»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև , որ քիչ հետո հանդես կգան կազմակերպչական բնույթի հարցերի հետ կապված հայտարարությամբ: 21.20 Նիկոլ Փաշինյանը խոսում է քաղբանտարկյալների մասին, որոնցից յուրաքանչյուրի անունը հնչեց ծափահարություններով։ Նիկոլ Փաշինյանը խոսում է հավաքի կազմակերպչական կողմի մասին, կոչ անելով անտեսել հարբած և կասկածելի մարդկանց, անգամ դիմել ոստիկանությանը այդպիսի մարդկանց հեռացնելու համար։ Ի դեպ, Խորենացի փողոցում մարդկանց թիվը գնալով ավելանում է։ 20.55  Իր ելույթի ավարտից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով  հարցին, թե ինքը պատրա՞ստ է առաջնորդել իշխանափոխության  գործընթացը,  նա  պատասխանեց. «Եթե ժողովուրդը կարձագանքի, որ պետք է  լինի իշխանափոխություն, այսինքն մենք այդ պրոցեսը տեսնենք, ապա՝ այո, իհարկե: Եթե ժողովուրդը կորոշի, որ ես պետք է առաջնորդեմ կամ  ավելի շուտ, ոչ թե կորոշի, այլ դեմ չի լինի, ապա ես արդեն ասացի, որ ես պատրաստ եմ առաջնորդել, ես պատրաստ եմ ի կատար ածել ժողովրդի ցանկացած որոշում, ես դա արդեն հայտարարել եմ»: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում իշխանափոխության գործընթացը: Վերջինս պատասխանեց,  որ Հայաստանը, ժողովուրդը ոտքի կկանգնի, ապա Սերժ Սարգսյանը նրա խոսքերով՝ չի կարող պրծնել: «Իշխանափոխության գործընթացը սկսվեց» 19.50 «Ես հորդորում եմ իշխանություններին, որ պետք չէ ուժային մեթոդներով հարցը լուծել: Ոչինչ, թող մի քիչ երկար տևի, բայց քննարկեք  և համապատասխան լուծումներ գտեք»,-Խորենացի փողոցում քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Վերջինս  նաև շեշտում է, որ ինքը դեմ է  զենքի միջոցով պայքարին, սակայն դա լեգիտիմ է համարում: Նա դրական է համարում, որ իշխանությունները չեն գնում  գրավելու ճանապարհով և միևնույն ժամանակ նկատում է, որ պետք է խուսափել սխալներից, քանի որ դա կտարածվի: «Եթե դու բռնություն ես կիրառում, ապա դա տարածվում է: Նմանատիպ վերջին օրինակը Յանուկովիչի պատմությունն է: Ես չեմ բացառում, որ մեր իշխանություններն ուղղակի չեն ուսումնասիրել Ուկրաինան՝ մարդիկ  դուրս էին եկել քաղաք, իսկ նրանց պատասխանեցին ուժով, իսկ ինչ եղավ վերջում, դուք բոլորդ էլ գիտեք»,-հիշեցրեց  քաղաքագետը: Հարցին, թե ինչ զիջումների պետք է գնան կողմերը, Ստեփան Գրիգորյանն ի պատասխան կարծիք հայտնեց, որ զիջումների գնալը շատ հասարակ է ու իր դիտարկմամբ՝ նույնիսկ անհետաքրքիր: «Քանի որ լծակները միշտ իր ձեռքերում է, իշխանությունը կարող է քայլ անել, որը  կթուլացնի լարվածությունը: Կարևորագույն զիջումը դա  Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է: Դա բոլորս էլ հասկանում ենք, որ նա սարքած գործով բռնված մարդ է: Եթե նրան հանգիստ ազատում ես, ապա կտեսնեք, թե ինչպես է այստեղ մթնոլորտը փոխվում»,-ասաց պարոն Գրիգորյանն ու հավելեց, որ սրանով իշխանափոխության գործընթացը սկսվեց. «Եթե դա իշխանությունները չեն հասկանում, ապա մոտ ժամանակներս կտեսնեն»: ................. Երևանի Խորենացու փողոցում աստիճանաբար ակտիվություն է նկարտվում,  մարդիկ հավաքվում են, եթե չհաշվենք ոստիկանական  նոր խմբերի ներկայությունը, որոնք արդեն վաղուց այստեղ են։

Այս պահին փողոց  է եկել մի մեքենա՝ եռագույնը վրան։ Մեքենայից  բարձրախոսով հնչում է ԱԻՄ կուսակցության հիմնը՝  Հայրիկյանի կատարմամբ։

khorenaci3

khorenaci2

khorenaci1

khorenaci