Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Խորենացի փողոցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-1

«Քիչ առաջ բոլորովին անսպասելիորեն հայտնվել է Սերժ Սարգսյանը՝ ըստ էության հերքելով տարածվող լուրերը, որ այլևս տանը չէ»,- մի քանի րոպե առաջ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնեց, որ երեկոյան, ժամը 20։00-ին ելույթ կունենա Խորենացի փողոցում, չնայած, որ հայտարարել էր, թե այլևս չի գնա այնտեղ։ Բանն այն է, որ նա հարյուրից ավելի նամակներ է ստացել, որոնց հեղինակները հորդորում, պահանջում կամ խնդրում են վերադառնալ Խորենացի փողոց: «Կփորձեմ անդրադառնալ ելույթի դրույթներին, Սերժ Սարգսյանին, նրա կապին՝ ստեղծված իրավիճակի հետ, կառաջարկեմ լուծումներ և միասին կքննարկենք, թե ինչ պետք է անել։ Հույս ունեմ՝ կգաք, որպեսզի քննարկենք ստեղծված իրավիճակը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։