Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը Խորենացու փողոց չի գնա.ասուլիս (տեսանյութ)

Քաղաքականություն
10488120_1378369059150152_3926393271024823227_n

«Եթե ես խանգարում եմ իրենց Հայաստանում իշխանափոխություն անել, ապա  դիմում եմ Հիմնադիր խորհրդարանի անդամներին, որպեսզի վերլուծեն, թե ինչ էր իրենց վիճակը, քանի դեռ ես մուտք չէի գործել այնտեղ»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Եթե ուզում են իշխանափոխություն անել, խնդրեմ, թող անեն, ես իրենց չեմ խանգարի, բայց մենք կգտնենք ձեւը, որպեսզի մեզանից կախված ամեն ինչ անենք, որ ոչ Վալերի Օսիպյանի, ոչ էլ Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ չպակասի, բայց վախենամ, որ երեկվա գործողությունները եւ հետագա հայտարարությունները այդպիսի հանգուցալուծման տանելու հնարավորությունները որոշակիորեն սահմանափակեցին»։ Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում մեղադրել տղաներին, բայց, ըստ նրա, «Սասնա ծռերի» անդամները չեն կարող ռեալ գնահատել իրավիճակը. «Մենք չգիտենք՝ ով է իրենց ինֆորմացիա տալիս։ Նրանք փակված ենք, կարող են իրավիճակը ռեալ չգնահատել»,-ասաց պատգամավորը։ Նրա կարծիքով՝ գիշերը Խորենացի փողոցում կատարվածը փորձ է իշխանափոխության պրոցեսը վարկաբեկելու. «Այդ հարբածների, ուռածների, ծակվածների ներկայությամբ...բայց պարզվեց, որ մարդիկ համարում են, որ այդպես է պետք,  դա է իշխանափոխության ճիշտ ճանապարհը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի էր ունենում ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։