Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն եղել է ճանապարհին. ՄԻՊ (տեսանյութ)

Քաղաքականություն
tatoyan

2 ժամից ավելի գտնվելով Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում՝ օմբուդսմեն Արման Թաթոյանը քիչ առաջ դուրս գալով՝ պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա առանձնազրույցներ է ունեցել բոլոր բերման ենթարկվածների հետ. նրանք մոտ 25-30-ն են։ Օմբուդսմենը նշեց, որ բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն չի եղել, միայն տեղեկություն ունեն, որ բաժին բերելու ժամանակ են եղել բռնություններ։ Ինչ վերաբերում է Շտապ օգնության մեքենայով անգիտակից վիճակում տարված երիտասարդին՝ այդ մասին Արման Թաթյանն առաջին անգամ էր լսում և խոստացավ ճշտել։ Նա նաև նշեց, որ ոստիկանության հետ համաձայնության է եկել, որ վերականգնվեն բերման ենթարկվածների կապի միջոցները և նրանց հաց տան։  Նաև ասաց, որ բոլոր բերման ենթարկվածներին ներկայացվել են նրանց իրավունքները։ Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում գտնվողներին հացով ապահովելուն` արդյո՞ք այս խնդիրը ՄԻՊ-ի մանդատի շրջանակում է։ Արման Թաթոյանը վստահեցրեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին։ Նա խոստացավ ուսումնասիրել բոլոր իրավական հիմքերը։ Այս պահին նա գնաց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հանդիպելու տուժածներին։