Փաստաբան Տիգրան Եգորյանն առաջարկում է ստեղծել կազմակերպված խմբեր
Հարգելի փաստաբան գործընկերներ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հնարավորինս շտապ ստեղծել կազմակերպված խմբեր, որոնք կսպասարկեն բերման ենթարկված քաղաքացիներին, սա չափազանց կարևոր է թե իրավապաշտպան և փաստահավաք առաքելության տեսանկյունից, թե հավաքի իրավունք իրացնող քաղաքացիներին դժվարին պահին առանց իրավաբանական օգնության չթողնելու և դրանով նեցուկ լինելու, բնականաբար բռնությունների տեսանկյունից էլ մեր ներկայությունը զսպող ազդեցություն կունենա: Հարուցվել է նաև քրեական գործ 225-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում 28 մարդ բերման է ենթարկվել, որոնցից 16-ը ձերբակալվել են: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր րոպե կարևոր է խնդրում եմ ով պատրաստ է մասնակցել այդ գործողություններին խնդրում եմ զանգահարել 010 500-665; 099 588-576 հեռախոսահամարներով: