A
A
Մի խումբ կանանցով պատրաստ են միջնորդ լինել
Երևանի Խորենացի փողոց այս պահին շտապ գնության մեքենա է ժամանել. վատացել է այստեղ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը։ Շտապ օգնության բժիշկները ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը։ Խորենացի փողոցի սկզբնամասում գտնվող մասակիցների թիվն այս պահի դրությամբ այդքան էլ շատ չէ։ Շարունակում են հերթապահել ոստիկանները։ Այստեղ ժամանեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նա նշեց, որ մի խումբ կանանցով պատրաստ են միջնորդ լինել. «Թող տղամարդիկ չնեղանան, հնարավոր է՝ մենք կարողանանք ինչ-որ ձևով օգնել»։ Կանայք ցանկություն են հայտնել հանդիպել և Ժիրայր Սեֆիլյանի, և զինված խմբի անդամների հետ, սակայն մինչ այս պահը դեռ որևէ արձագանք չկա։