Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադիրը գումար կտրամադրի մի շարք մարզերի բնակիչներին

Տնտեսություն
Karkut-Axlatyan_4

Գործադիր մարմինը  գումար կտրամադրի  Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների բնակիչներին՝ քամու եւ կարկտահարության հետեւանքները վերացնելու համար: Կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի նաեւ Շիրակի մարզի Արթիկ համայնքում հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին: Արմավիրի մարզին կտրամադրվի 21 միլիոն 875 հազար դրամ, Գեղարքունիքի մարզին կտրամադրվի 15 մլն դրամ՝ մարզային նշանակության ճանապարհները վերականգնելու համար, Կոտայքի մարզին՝ 15մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 65մլն դրամ: Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին կտրամադրվի  3 միլիոն 800 հազար դրամ՝ հեղեղման հետեւանքով ունեցած վնասները վերացնելու համար: