Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Միքայելյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-chess-3

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Արման Միքայելյանը: Մեր շախմատիստը վերջին՝ 9-րդ տուրում, սեւերով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Զաուր Մամադովին, վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մեր մյուս շախմատիստներից Վահե Բաղդասարյանը նույն արդյունքով գրավեց 5-րդ տեղը, իսկ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը եւ Գեւորգ Հարությունյանը 6-ական միավորով բաժանեցին 8-9-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պարավյանը, որը դարձավ միակ մասնակիցը, ում հաջողվեց վաստակել 7 միավոր: