Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին ազատ են արձակել

Քաղաքականություն
sevak

«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Սեւակ Ծատուրյանը երեք ժամից ավելի ոստիկանության Էրեբունիի բաժնում պահվելուց հետո ազատ է արձակվել: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ փաստաբան Հայարփի Սարգսյանի ներկայությամբ շուրջ կես ժամ մասնակցել է քննչական գործողություններին: Քննիչին, մասնավորապես, հետաքրքրել է՝ երբ Սարի թաղում տեղի է ունեցել բախում բնակիչների ու ոստիկանների միջեւ, Սեւակ Ծատուրյանը որտե՞ղ է եղել եւ ի՞նչ է արել: Սեւակ Ծատուրյանը հանգամանալից պատասխանել է հարցերին, ստորագրել ու ապա՝ ազատ արձակվել: Նշենք, որ նրան առավոտյան ոստիկանության բաժին բերման էին ենթարկել այն կասկածանքով, որ նա մասնակցել է Սարի թաղում տեղի ունեցած միջադեպին, քանի որ տեսանյութերում նրան նմանեցրել են ինչ-որ մեկին: Եթե սկզբում Սեւակ Ծատուրյանը կասկածյալի կարգավիճակով էր ոստիկանությունում, ապա վերջում նրան որպես վկա են ձեւակերպել: Ի դեպ, նրա ընկերներն ու «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները նախաձեռնում էին բողոքի ակցիա անցկացնել  ոստիկանության Էրեբունիի բաժանմունքի մոտ, եթե ձգձգեին Սեւակ Ծատուրյանի ազատ արձակումը: