Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այս տղաները հերոսներ չեն, ապա ովքեր են՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-6

Հայաստանի կառավարությունն ուրվականի նման է՝ չենք հասկանում ժողովուրդը ծառա ունի՞, թե՞ ոչ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ ընդգծելով, որ նման պայմաններում անգամ Սահմանադրությունը ոչինչ չի ասում։ «Պաշտոնական որեւէ հայտարարություն չկա։ Բանից պարզվում է, որ մեր եկեղեցին էլ է  տեսիլքային վիճակում»։ Կոմպոզիտոր, երգահան Վահան Արծրունու դիտարկմամբ, օրինակ, ԱՄՆ-ի Սահմանադրությունը թույլատրում է քաղաքացուն զենք կրել՝ ոչ միայն իրեն պաշտպանելու համար, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապստամբել պետության դեմ։ Մեր Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս։  «Այո, տղաները ռադիկալ են, զենքով են մտել։ Բայց մտել են կյանքի որակը փոխելու նպատակով, իսկ ի՞նչ է առաջարկում կառավարությունը, վերադառնալ  նույն համակարգի՞ն»: Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքերով, եթե տանը կռիվ է՝ մեղավորը մեծն է։ «Որտեղի՞ց առաջացան զարհուրելի միլիարդատերերը, որ աշխարհի տակ ինչ կա՝ գնում են, որտեղի՞ց կուտակվեց։ Փոխանակ նրանք հայտնվեն դատական մարմինների հսկողության տակ, անմեղ մարդիկ են հայտնվում«։։ Բանախոսների կարծիքով՝ ապստամբներին չի կարելի ահաբեկիչներ անվանել։ Ի վերջո, ըստ Վահան Արծրունու, եթե այս տղաները հերոսներ չեն, ապա ովքե՞ր են մեր հերոսները՝ Մանվելը՞, Սեյրա՞նը։ Գրականագետի դիտարկմամբ՝ «ճիշտ կլինի, որ Սեֆիլյանին բաց թողնեն, եւ հնարավորություն տան խոսելու։ Ի վերջո, թե ինչու են նրան բանտ նստեցրել, ոչ ոքի հայտնի չէ։ Իսկ այն, ինչ հայտարարում է ԱԱԾ-ն, ոչ ոքի վստահություն չի ներշնչում»։