Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Բաբայանը՝ ասիական խաղերի չեմպիոն

Սպորտ
gag

Հայաստանի մարզական պատվիրակությունը «Ասիայի երեխաներ» մարզական 6-րդ խաղերում նվաճել է 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Գնդակային հրաձգություն մարզաձեւում Հայկ Բաբայանը զբաղեցրել է առաջին տեղը եւ նվաճել ոսկե մեդալ: Կուրաշի մրցումներում արծաթե պարգեւի են արժանացել ձյուդոիստներ Տիգրան Յաղուբյանը (65 կգ քաշային կարգ) եւ Արսեն Ավեդիսյանը (55 կգ): Նույն մարզաձեւում 45 կգ քաշային սամբիստ Սամվել Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ: «Ասիայի երեխաներ» մարզական 6-րդ խաղերում 3-րդ աստիճանի պատվո պատվանդանին են կանգնել նաեւ սամբիստ Արամ Աղաջանյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Մեժլում Մեժլումյանը եւ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան: Հավելենք, որ մեր մարզիկները հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ, հրաձգություն, կուրաշ, խապսագայ (յակուտական ըմբշամարտ) մարզաձեւերում: