Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանին դատարան չեն տանելու

Քաղաքականություն
gevorg-safarya

«Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին այսօր դատարան չեն բերի: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանին տեղեկացրել են, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորին չի պահանջել: Պաշտպանի համար տարօրինակ է, նման բացատրությունը: Նա այսօր ժամը 14.00-ին  պատրաստվում է գնալ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պարզելու պատճառը: Հիշեցնենք, որ  Գեւորգ Սաֆարյանը  մեղադրվում է ամանորի գիշերը ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ 7 ամիս է կալանքի տակ է: