Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ կարծում, որ այդ երիտասարդները հայրենասեր չեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
6e238cd763e93f144564827c1d444a7b

Ի՞նչ տերմին պետք է օգտագործեն լրատվամիջոցները՝  Էրեբունիում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս։ «Սա որոշ չափով քաղաքական նախաձեռնություն էր»,-կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Ես սա կգնահատեի որպես հուսահատության ծայրահեղ քայլ»,-նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա շեշտում է՝ որոշ լրատվամիջոցներ շտապեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչ անվանել։ Հիշեցնում է՝ ահաբեկիչները հայրենիք չունեցող անձինք են։ «Բայց ես չեմ կարծում, որ այդ երիտասարդները, որ այդ քայլին են դիմել, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, հայրենասեր չեն»։ Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները առայժմ չեն պատկերացնում՝ ինչպիսի հանգուցալուծում կլինի։ «Իշխանություններն ի վերջո պետք է հասկանան, որ դանակը հասել է ոսկորին, և որևէ բարեփոխում փաստորեն Հայաստանում անհնարին է առանց հունիսի 23-ի դեպքերի, այս գործողությունների»,-ասաց Աշոտ Մելիքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում