A
A
Խորենացի փողոց են եկել բռնության ենթարկվածները (տեսանյութ)
Խորենացի փողոցում այս պահին հանգիստ իրավիճակ է: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցը, այնտեղ մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ են հավաքված, որոնց մեծ մասն երեկ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել: https://youtu.be/E6JjSrTOawU https://youtu.be/TUhVlRQ_saA Ոստիկաններն այս պահի դրությամբ ակտիվ գործողություններ չեն իրականացնում, ամեն ինչ հանգիստ է: Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել են Էրեբունու ՊՊԾ շենքը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Մինչ այսօր խմբի անդամներն հասանելի էին լրատվամիջոցների համար: Այսօրվանից նրանց արգելված է շփումը: Ակտիվիստներն ահազանգում են, որ հնարավոր է այսօր ոստիկանները պատրաստվում են հարձակվել: