Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալմաթիում գրոհել են ոստիկանության շենքը. 4 զոհ

Քաղաքականություն
almaata

Ալմաթիում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության շենքի վրա, որի արդյունքում զոհվել է չորս մարդ. հաղորդում է BBC Russia-ն՝ վկայակոչելով Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը: Զոհվածներից երեքը ոստիկանության աշխատակիցներ են, մյուս զոհը պատահական անցորդ, որին փախչելիս մահացու հարված է հասցրել հանցագործներից մեկը: Առայժմ հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին միայն, իսկ մյուսը դեռ ազատության մեջ է: Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումներում խստացվել է հսկողությունը: Նշենք, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 5-ին, Ղազախստանում նմանատիպ եւս մեկ միջադեպ էր եղել: Անհայտ անձինք գրոհել էին զենքի երկու խանութ եւ զորամաս: Այդ ժամանակ զոհվել էր չորս քաղաքացի եւ երեք զինծառայող: