Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեֆիլյանին բանակցությունների բերելը չի քննարկվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
hunan-2

Երևանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրավիճակը մնում է նույնը՝ բանակցությունների արդյունքում պատանդներից ազատ են արձակվել  մեկ ոստիկան և մեկ քաղաքացի: «Պատշաճ  կարգով և պատշաճ ժամկետներում առավել մանրամասն տեղեկատվությունը այդ մասին կտրամադրվի: Այս պահի դրությամբ ավելին ասել չեմ կարող»,-վստահեցրեց փոխոստիկանապետը՝ նշելով միայն, որ ազատ արձակված ոստիկանը ՊՊԾ աշխատակից է: Հունան Պողոսյանը նաև շեշտեց, որ թե ոստիկանության պահանջները, թե մյուս կողմի  պահանջները չեն փոխվել; «Դադարեցնել իրավիճակի սրումը, իրավիճակի  ապակայունացումը և հանձնվել իշխանություններին»,- իրենց պահանջների մասին հիշեցրեց նա: Լրագրողների հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին տանո՞ւմ են բանակցությունների, Հունան Պողոսյանը մի քանի անգամ կրկնեց, որ ոչ: «Փոխզիջումների տարբերակը  պետք է լինի  երկուստեք: Բանակցությունները շարունակվում են, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»: Իսկ թե ինչու են տարբեր մարդիկ այս օրերին բերման ենթարկվել հարցին պարոն Պողոսյանը ի պատասխան ասաց. «Բոլոր իրավական հիմնավորումները կան և բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը, ոմանք վարչական պատասխանատվության են ենթարկվել, ոմանք էլ  տարվել են հարցաքննության։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանին բանակցությունների  տանելու  տարբերակը չի՞ քննարկվում հարցին, փոխոստիկանապետը զայրացած կրկնեց, որ դա չի քննարկվում: Հարցին, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում բանակցություններին, Հունան Պողոսյանը նշեց. «Ոստիկանապետը չի մասնակցում բանակցություններին, ոստիկանապետը դեպքի օրվանից մինչ այսօր գտնվում է դեպքի վայրում»: Շարունակելով նաև բ տարբեր անձանց բերման ենթարկելու թեման, պարոն Պողոսյանը նաև հավելեց. «Ովքեր օրինահարգ են, վախենալու ոչինչ չունեն, իսկ ովքեր որ կխախտեն հասարակական կարգը և չեն լսի ոստիկանության պահանջը բերման կենթարկվեն»: