Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածներից տեղեկություն չկա

Քաղաքականություն
vostikanutyun231

Այս պահին ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում պահվում են առավոտյան բերման ենթարկված՝ Վանաձորի բնակիչներ, հանրային փրկության ճակատի անդամներ՝ Ժաննա Ժամհարյանը, Հասմիկ Էվոյանը, Ռազմիկ Էվոյանը, Քերոբ Սարուխանյանը եւ Սամվել Մակարյանը: Մենք չենք կարողանում որևէ տեղեկություն ստանալ բերման ենթարկվածների մասին, իմանալ, թե ինչ կարգավիճակով են պահվում նրանք բաժնում և դեռ որքա՞ն պիտի պահվեն, քանի որ փաստաբանները ևս հնարավորություն չունեն հանդիպելու բերման ենթարկվածների հետ: <<Լոռի>> հեռուստաընկերություն