Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սէֆիլյանն ու Պ. Մանուկյանը զրուցել են. ինչ կոչ է արել Սէֆիլյանը զինված համախոհներին. armlur

Քաղաքականություն
sef

Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, այս ընթացքում ո՞վ է ձեզ այցելել, ո՞ւմ հետ եք բանակցել: – Մեզ մոտ մենակ Նիկոլ Փաշինյաննա եկել: – Նշվում է, որ բանակցություններ են տարվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: – Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են` տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին: – Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում: – Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ: – Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին: – Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր:  Դրա համար ասեց`  որոշեք ինքներդ: Ամբողջական հոդվածը՝ այստեղ