Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օսիպյանին եւ Եղիազարյանին պահում ենք որպես անվտանգության երաշխիք». Վ. Ավետիսյան. Առավոտ

Քաղաքականություն
varuzhan-avetisyan

Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր Խորհրդարանի» անդամները չեն պատրաստվում հանձնվել։ Aravot.am-ի հետ զրույցում ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը եւս ՊՊԾ շենքի գրավողներից է ու հիմա գտնվում է այդ տարածքում, ասաց. «Այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է։ Սպասում ենք, կարծես թե առժամանակ դադարեցրել են գրոհի նախապատրաստումը»։ Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Այս առնչությամբ էլ Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Նրանք եկել էին մեզ հետ բանակցելու, պահեցինք մեզ մոտ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»։ Ավելին՝ այստեղ