Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ երկրորդ հայտարարությունը

Քաղաքականություն
MIP

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Կարևորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվութան միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական և համակարգված տեղեկությունների մատուցումը: Մարդու կյանքը և առողջությունը բարձրագույն արժեքներ են: Բռնության ցանկացած դրսևորում կամ դրա սպառնալիք ոտնձգություն է այդ արժեքների դեմ և դատապարտելի է: Այդպիսի երևույթները հանգեցնում են ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական ծանր հետևանքների: