Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի հաղթական նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում»

Սպորտ
henrix-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթայնանն այսօր անցկացրեց իր անդրանիկ խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անգլիական ակումբը ընկերական խաղ անցկացրեց «Ուիգանի» հետ նրա իսկ հարկի տակ եւ հաղթեց 2:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը չնայած մասնակցեց միայն առաջին խաղակեսին, սակայն հանդիպումից հետո բավական լավ արձագանքների արժանացավ մասնագետների եւ երկրպագուների կողմից: Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 22-ին, Չինաստանում: Այդ օրը անգլիական ակումբը ընկերական խաղում կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ: