Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք կլինի՞ համաներում

Քաղաքականություն
db001445dbbed8495696919960181cfa

Պրոբացիայի պետական ծառայությունը կստեղծվի սեպտեմբերի 1-ին, երբ կհաստատվի ծառայության կանոնադրությունը. «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2016թ. մայիսի 17-ին եւ ուժի մեջ մտել 2016թ. հունիսի 4-ին եւ ըստ օրենքի՝ Պրոբացիայի պետական ծառայությունը ենթակա է ստեղծման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Ծառայության ներդրման առաջին փուլում իրականացվելու են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարում, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաեւ՝ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում: Արդյունքում, որպես պրոբացիայի շահառու՝ հանդես է գալու այն անձը, որը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, օրինակ` տուգանքի, ինչպես նաեւ՝ պատիժը պայմանականորեն չկիրառվելու, կամ պատժի կրումից ազատվելու, կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում գտնվում է փորձաշրջանի մեջ, կամ ում նկատմամբ պատժի կրումը հետաձգվել է: Արդյոք պրոբացիոն ծառայությունը կտարածվի՞, օրինակ՝ «Հարսնաքարի» գործով կալանավորվածների վրա՝ որպես ծանր հանցագործություն կատարածների: Ի պատասխան Արդարադատության նախարարությունից նշել են, որ այս հարցին հստակ պատասխանելու համար անհրաժեշտ է նախեւառաջ իմանալ, թե նշյալ գործով անձինք ինչպիսի պատիժների են դատապարտվել, և նրանց պատժի կրման ընթացքը: Կան լուրեր, որ սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ կլինի համաներում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը եւ արդյոք այն կտարածվի նաեւ «Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների վրա: Այս հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանել է, որ այն իր իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ: Նյութը պատրաստվել էր հուլիսյան դեպքերից առաջ։