Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թղթի վրա եւ իրականում». Տարիքային բալանսը խախտվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
haxordum

Որո՞նք են կենսաթոշակային բարեփոխումները եւ կոնկրետ ի՞նչ ազդեցություն են ունենում թոշակառուների կենսամակարդակի բարելավման վրա: Գործող  սերունդների համերաշխության եւ պարտադիր կուտակային համակարգերից ո՞րն առավել արդյունավետ կարող է նպաստել ապահով, արժանապատիվ ծերությանը: Այս եւ ոլորտին վերաբերող շատ հարցերի պատասխաններ հնչեցին «Թղթի վրա եւ իրականում» հաղորդմանը, որի հյուրերն էին՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն ու ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: haxordum2 Պատգամավորի խոսքերով՝ ծնողի նկատմամբ պատասխանատվությունը մեր երկրում բավականին բարձր է՝ անկախ նրանից՝ պետությունն ինչպես է միջամտում տարեցների կյանքին. «Հայ զավակը մշտապես խնամում է ծնողին»: Սմբատ Սաիյանն իր հերթին նկատում է՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ չկա կեսնաթոշակային համակարգ, մեր պետությունը դատապարտված է ունենալու կենսաթոշակային համակարգ. «Մեզ մոտ տարեց մարդկանց եւ երիտասարդների բալանսը խախտվել է, գերակշռում են ծերերը: Ծնելիության անկումն ու կյանքի միջին տեւողության երկարումը շուրջ 10 տարով իրենց հերթին հանգեցնում են նրան, որ սերունդների համերաշխության համակարգին փոխարինելու գա Պարտադիր կենսաթոշակային համակարգը: Սա է օբյեկտիվ իրականությունը»:   haxordum1   Մանրամասները՝ տեսանյութում